1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանը օգոստոսի 5-ի նիստում կընտրի ԱԺ նախագահի երրորդ տեղակալ:
Նախագահի տեղակալի թեկնածուն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն է:
Դրանից հետո ԱԺ-ն կանցնի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը: Խմբակցությունները ներկայացրել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին նախաձեռնություններ: