Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծում է ՀՀ-ԵՄ շփումների ինտենսիվությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում կայացած հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրամիության միջև ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին 1.5 ամսվա ընթացքում սա իր երկրորդ հանդիպումն է Շառլ Միշելի հետ:

«Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրամիության շփումները երբևիցե այսքան ինտենսիվ չեն եղել, ինչն անկասկած վկայում է հարաբերությունները զարգացնելու երկուստեք հանձնառության մասին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է ներկա և ապագա համատեղ ծրագրերը:

«Այդ տեսանկյունից հատուկ ընդգծվեց համատեղ ծրագրերի հաջող իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը»,- հավելեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին, ի դեմս նոր տիպի կորոնավիրուսի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա հետևանքների:

«Այս համատեքստում հատուկ ցանկանում եմ հայտնել մեր երախտագիտությունը և գոհունակությունը նախագահ Միշելին, թե նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետևանքների մեղման, և թե Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից տուժած անձանց օժանդակելու նպատակով իր ներդրած անձնական ջանքերի համար, այդ թվում` գերիների վերադարձի հարցում ունեցած շահագրգիռ ներդրման համար»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը իր երախտագիտությունը հայտնեց ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2.6 միլիարդ եվրո տրամադրելու մտադրության համար:

«Ինչպես արդեն հայտնի է այդ միջոցներով իրականացվելու են 7 ուղենշային ծրագրեր, որոնց թվում է նաև Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը, Հայաստանի հարավայի շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և տնտեսական, քաղաքական առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորումը»,- ասաց Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` այդ ծրագրերի իրականացումը հիրավի հիմնարար նշանակություն կարող է ունենալ Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսական աճի ու զարգացման համար:

Հայերեն العربية

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում

Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres

Պուտինը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը