Աշխատաշուկայի ակտիվացման նոր գործիք. գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ տարածքում առցանց աշխատանք գտնելու նոր հնարավորություն է ստեղծվել: Հուլիսի 1-ից գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը, որը մեկտեղում է աշխատանք փնտրողներին և գործատուներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց, որ «Աշխատանք առանց սահմանների» հարթակը ստեղծվել է ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում: Այն նախատեսված է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար: Այն որոնողական լայն հնարավորություններով լավ գործիք է ինչպես աշխատանք փնտրողների, այնպես էլ գործատուների համար:

«Յուրաքանչյուր ցանկացող կարող է ունենալ անձնական էջ տվյալ հարթակում, իր մասնագիտական հմտություններն ու որակավորումները հանրայնացնելու ԵԱՏՄ տարածաշրջանում, ֆիլտրների լայն հնարավորությամբ կարողանա ընտրել ավելի նպատակային, ավելի հարմար աշխատանք: Հաջորդ առավելությունն այն է, որ հարթակից օգտվելը, եղած ծառայություններն անվճար են»,-ասաց Անահիտ Պարզյանը: Հարթակում շահառուների գրանցումն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություններում: Քաղաքացիները մոտենում են ծառայությունների գրասենյակներ և գրանցվում «Գործ» տեղեկատվական համակարգում: Դրանից հետո քաղաքացիները կարող են բացել օգտանուններ՝ ունենալով անհատական էջեր: Շահառուի կողմից ներմուծված տեղեկությունը հավաքագրվում է հայերենով, սակայն հարթակն ունի ավտոմատացված մեխանիզմ, որով տեղեկությունը կարող է փոխանցվել ռուսերենով:

Հարթակը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրել կամ աշխատող գտնել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում: Կա ինչպես առկա, այնպես էլ հեռակա աշխատանքի հնարավորություն:Անահիտ Պարզյանը նշեց, որ այս հարթակի ստեղծման նպատակներից մեկը ռիսկերի նվազեցումն է:

«Այսպես, թե այնպես, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն աշխատանք փնտրում էին, քիչ չէին դեպքերը, որ հայտնվում էին խաբված իրավիճակում: Հարթակի ստեղծման նպատակն այն է, որ այդ իրավաբանական անձինք նույնականացվեն: Ամեն դեպքում կապը քաղաքացիների և գործատուների միջև լինելու է ինքնուրույն, նամակագրության միջոցով: Քաղաքացինեըը հնարավորություն ունեն ինքնուրույն մի քանի այլ հարթակներում տեղեկություններ փնտրել գործատուի մասին»,- հավելեց Անահիտ Պարզյանը: Նրա խոսքով, ստեղծված հարթակը լավ հնարավորություն է նեղ մասնագետների գտնելու համար:

Հարթակը նոր է, բայց արդեն ընդհանուր ԵԱՏՄ տարածքից 4 մլն աշխատանքի փնտրողի և կես միլիոն գործատուի մասին տեղեկություն կա: Ակնկալվում է, որ այն աշխուժություն կմտցնի զբաղվածության շուկայում:

Հայերեն Русский

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը