Տնտեսություն

Ճանապարհային դեպարտամենտը փորձ է փոխանակում «РосДорНИИ» գիտահետազոտական ինստիտուտի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, կազմակերպության այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանում գտնվող ռուսական «РосДорНИИ» գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության անդամների հետ։ Վերջիններս Հայաստանում են գտնվում մեր երկրի ճանապարհաշինության ոլորտի կազմակերպությունների հետ փորձի փոխանակման, հետագա համագործակցության ամրապնդման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճանապարհային դեպարտամենտից, Ռուսաստանի Դաշնությունում գործող և գրեթե կեսդարյա պատմություն ունեցող «РосДорНИИ»-ն տրանսպորտի ոլորտի զարգացման գիտահետազոտական կենտրոն է, որի գործունեությունը ներառում է տրանսպորտային պլանավորմանը, ավտոճանապարհների զարգացմանը, շինարարական-տեխնիկական փաստաթղթերի մշակմանը, նախագծմանը, շինվերահսկողությանը, ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված և բազմաթիվ այլ ոլորտներ։

««РосДорНИИ»-ի ներկայացուցիչ Վիկտոր Օստրիկովը հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց կազմակերպության կառուցվածքը, նպատակներն ու գործունեության ուղղությունները։ Հատուկ անդրադարձ եղավ ճանապարհաշինության ոլորտում «РосДорНИИ»-ի կողմից ճանապարհային տնտեսության թվայնացման գործընթացին, նորմատիվային բազաների մշակման, շինարարության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման և այլ թեմաների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմի խնդրանքով Ճանապարհային դեպարտամենտի գլխավոր տնօրենն ու աշխատակիցները մանրամասն ներկայացրել են շինարարական վերահսկողությանն առնչվող հայկական փորձը։ Առանձին անդրադարձ է եղել պետական բյուջեի և վարկային միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերի վերահսկողության առանձնահատկություններին։

Ճանապարհային դեպարտամենտի տեղեկացմամբ՝ առաջիկա օրերին ռուս պատվիրակները կշարունակեն ճանապարհաշինության ոլորտի մասնագետների հետ հանդիպումներն ու քննարկումները։ Նրանք կայցելեն նաև շինհրապարակներ՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքներին։

Հայերեն

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ

Հայաստանի սահմանային անցակետերում ու հյուրանոցներում ևս կարգելվի շահումով խաղերի, խաղատների գովազդը

Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի Գալյան

Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Իրակլի Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

Հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար և սպասարկման երկարացված գրաֆիկ. Ամերիաբանկի նոր մասնաճյուղն իր դռները բացեց Աջափնյակում

Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց․ Կիևում կա 2 զոհ

Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ

Լատվիան և Լիտվան Վուչիչի ինքնաթիռին թույլ չեն տա անցնել իրենց օդային տարածքով. Kurir

Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարները մասնակցել են «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովին