Հասարակական

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը կլինի հայկական պետության կողքին. Արա Թորանյան

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը կլինի հայկական պետության կողքին. Արա Թորանյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ (CCAF), «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, հայ համայնքին, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին առնչվող հարցեր: «CCAF-ը միշտ կլինի հայկական պետության և ժողովրդի կողքին»,-նշեց Արա Թորանյանը: Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն հայտնեցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում