Հասարակական

ՀՀ-ում 2022 թ-ի հունվարից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգ օտարերկրացիների համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում 2022 թ-ի հունվարից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգ օտարերկրացիների համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2022 թ-ի հունվարի մեկից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգ օտարերկրացիների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը:

Միգրացիոն ծառայության կողմից մշակված համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, թվայնացվել է թույլտվության տրամադրման ամբողջ գործընթացը, ինչը խնայելու է գործատուների ժամանակն ու դյուրացնելու է ընթացքը: Փաստաթղթաշրջանառության ամբողջ ծավալները թվայնացվել են, և գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու է՝ դրանք համակարգ վերբեռնելու միջոցով: Դյուրացված է վարչարարությունը, պարզեցված է ընթացակարգը:

Գործընթացի տարբեր բաղադրիչների ժամկետները կրճատվել են, ինչի շնորհիվ գործատուն օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն կկարողանա ստանալ մեկ ամսվա ընթացքում՝ ներկայում գործող երկու ամսվա փոխարեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում