Տնտեսություն

Կառավարությունը լրացուցիչ տուրք է սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը լրացուցիչ տուրք է սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը որոշել է արտահանմանարտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ, ինչի արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում 2021 թվականի ընթացքում ՀՀ պետբյուջեն կստանա լրացուցիչ 30-35 միլիարդ դրամ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետական սեփականություն է, միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի գներն ավելի քան 50 տոկոսով աճել են անցած տարվա միջին գների նկատմամբ, ներկա ռոյալթիների գանձման համակարգը չի ապահովում այսպիսի շահույթների արդար բաշխումը ՀՀ քաղաքացիների ու հանքարդյունաբերողների միջև, ինչպես նաև այն, որ մեր պետության առջև կան լուրջ մարտահրավերներ, որոնց հնարավոր է դիմագրավել հավելյալ ռեսուրսներով, ՀՀ կառավարությունը որոշել է արտահանմանլիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ, ինչի արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում ՀՀ պետբյուջեն կստանա լրացուցիչ 30-35 միլիարդ դրամ 2021 թվականի ընթացքում»,- ասել է Քերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում