Հասարակական

Հայաստանը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ: GLOBE-ը գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր է, որի շրջանակում Հայաստանի սովորողներն ու գիտնականները կներգարվվեն միջազգային ցանցի մեջ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ GLOBE-ի իրականացման գրասենյակի տնօրեն, դոկտոր Թոնի Մերֆին ակնկալում է արդյունավետ համագործակցություն Հայաստանի հետ:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կիրականացնի կայուն ծրագիր գիտության և կրթության ոլորտում՝ ԱՄՆ-ում գտնվող GLOBE-ի իրականացման գրասենյակի (GIO) և Չեխիայում տեղակայված GLOBE-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային համակարգող գրասենյակի աջակցությամբ: Հայաստա՛ն, բարի գալուստ GLOBE ազգերի ընտանիք»,- նշել է GLOBE-ի իրականացման գրասենյակի տնօրեն, դոկտոր Թոնի Մերֆին:

GLOBE ծրագրին ՀՀ մասնակցությանն անդրադարձ է եղել նաև վերջերս տեղի ունեցած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան:

Հանդիպման ընթացքում Վահրամ Դումանյանն անդրադարձել է ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ համագործակցությանը, մասնավորապես հունիս ամսին GLOBE ծրագրի հուշագրի ստորագրմանը: Նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ GLOBE ծրագիրը, լինելով գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր, լավագույնս կներգրավի Հայաստանի սովորողներին ու գիտնականներին միջազգային ցանցի մեջ՝ համաշխարհային շրջակա միջավայրն ուսումնասիրելու առումով, և կնպաստի համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:

Դեսպան Լ. Թրեյսին, վերահաստատելով բազմակողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը, նույնպես շեշտել է Հայաստանի ներգրավումը ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Համաշխարհային ուսուցում և դիտարկումներ հօգուտ շրջակա միջավայրի» (GLOBE) ծրագրում:

«Հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած բազմակի կլիմայական մարտահրավերները՝ այսօր առավել քան երբևէ արդիական են շրջակա միջավայրը ճանաչելու ու այն պաշտպանելու նորարարական ու ինտերակտիվ մեթոդները, որ առաջարկվում են GLOBE ծրագրով»,- մասնավորապես նշել է դեսպանը:

Հայերեն Русский Türkçe

Հայոց ցեղասպանության ցավը բոլորինս է․ ասորական և քրդական համայնքները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Չնայած 110 տարի անցել է մեծագույն հանցագործությունից, սակայն մենք դեռ առերեսվում ենք ժխտողականության, փաստերի աղավաղման հետ. Էդիտա Գզոյան

Ուրուգվայում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն

Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ միջոցառում է կազմակերպվել

ԱՀԿ-ն նախազգուշացրել է ամբողջ աշխարհում վտանգավոր հիվանդությունների բռնկումների թվի աճի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Նիդեռլանդների Թագավորության գործընկերոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ու ծառայողները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Քրիս Ռաթը Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը