Հասարակական

ԿԸՀ-ն բավարարել է Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն բավարարել է Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ի որոշման մեջ նշված է, որ նիստը հետաձգվել էր հուլիսի 11, քանի որ Մխիթար Զաքարյանը դիմել էր իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդության քննարկման նիստը հետաձգել, որպեսզի կարողանա մասնակցել նիստին եւ իրացնել իր իրավունքը։

ԿԸՀ-ն ընդառաջել էր Մխիթար Զաքարյանի դիմումին և նիստը հետաձգվել ու նշանակվել հուլիսի 11-ին։ Չնայած նա ծանուցվել էր նիստի տեղի ու ժամանակի մասին, սակայն նիստին չի ներկայացել։

Ավելի վաղ Մխիթար Զաքարյանը մտադրություն էր հայտնել վերցնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ու հուլիսի 9-ին հրաժարական էր տվել Մեղրիի համայնքի ղեկավարի պաշտոնից։

Լրատվամիջոցներու տարածվող տեղեկությունների համաձայն՝ նրան մեղադրում են համայնքային բյուջեից յուրացումներ կատարելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում