Եվրոպայի ամենամեծ մոլում հայկական «DANZ» ակնոցների վաճառասրահ է բացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության «DANZ» ակնոցների գարնանային հավաքածուն վաճառքի ռեկորդ է գրանցել. ընկերությունն արձանագրել է ստեղծումից ի վեր ամենամեծ պահանջարկը: Այս մայիսին, ընկերության ստեղծումից ի վեր, ամենաշատ ակնոցներն են վաճառվել: «DANZ» ապրանքանիշը ներկայացված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Հայաստանում, ինչպես նաև առցանց հարթակներում:

Հաշվի առնելով աճող պահանջարկը, հուլիսին ընկերությունը «DANZ»-ի երկու նոր, մեծ վաճառասրահներ բացեց. Եվրոպայի ամենամեծ առևտրային կենտրոնում՝ «Ավիապարկում» և «Երևան մոլում»: Մոսկվայի «Ավիապարկ» մոլում «DANZ»-ն արդեն համալրել է ավելի քան 500 աշխարհահռչակ ապրանքանիշերի խանութների շարքը: Իսկ Հայաստանում «DANZ»-ը ներկայացված է նաև «Դալմա» մոլում և 40-ից ավելի օպտիկական խանութներում:

«Նորաոճների շրջանում, հատկապես երիտասարդների, նոր թրենդ է ձևավորվում. խմբերով այցելություններ «DANZ»՝ իրենց ակնոցն ընտրելու: Նրանք հաճույք են ստանում փորձելու, իրար խորհուրդներ տալու, գնումների պրոցեսից: Այդ առումով, գարուն/ամառ-2021 հավաքածուն, որն արդեն շուկայում է, ավելի գրավիչ կարող է լինել: Բոլոր մոդելները համապատասխանում են սեզոնի համաշխարհային թրենդերին, սակայն բոլորի մեջ նաև «DANZ»-ի յուրահատկությունը կա: Հենց դրա շնորհիվ է, որ ակնոցի շուկայում «DANZ»-ն աստիճանաբար դառնում է ոճ թելադրող»,- նշել է «DANZ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը:

«DANZ» արևային ակնոցներն ու ակնոցների շրջանակներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում, 2017 թվականից: Ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանում նմանօրինակ արտադրության առաջին հիմնադիրը: «DANZ»-ն ավելի քան 30 աշխատատեղ է ստեղծել և շարունակում է համալրել թիմը, սակայն գլխավոր շեշտը արտադրանքի որակի վրա է:

Հայերեն Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ