Հասարակական

Ոստիկանության պետի տեղակալը ներկայացրեց պարեկային ծառայության գործունեության նպատակը

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության պետի տեղակալը ներկայացրեց պարեկային ծառայության գործունեության նպատակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության գործունեության նպատակը առաջին հերթին հասարակական կարգի անվտանգության ապահովումն է, ճանապարհային անվտանգության ապահովումն է, հանսագործությունների կանխումը, նախականխումը, բացահայտումն է, ինչպես նաև հանցագործությունների և վարչական իրավախախտումների բացահայտումն է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Նախկինում ոստիկանությունը կատարում էր այդ բոլոր գործառույթները տարբեր ծառայությունների միջոցով, մասնավորապես` Ճանապարհային ոստիկանության, Պարեկապահակային ծառայության, նաև որոշակի առումով տեղամասային տեսուչների»,- ասաց Ֆիդանյանը:

Ոստիկանապետի տեղակալը նշեց, որ օպերատիվ կառավարման կենտրոն մեկ օրվա ընթացքում ստացվել է 354 ահազանգ, որոնք տարբեր իրավախախտումների և հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ են եղել:

Ոստիկանության պարեկային ծառայությունը հուլիսի 7-ից սկսել է իր աշխատանքը: 700 վերապատրաստված պարեկային ծառայողներ առաջին անգամ դուրս են եկել Երևանի փողոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում