Քաղաքականություն

Դեսպան Բաբախանյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի Հանրապետության նախագահին

2 րոպեի ընթերցում

Դեսպան Բաբախանյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի Հանրապետության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Յուրի Բաբախանյանը հուլիսի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով հավատարմագրերն է հանձնել նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդին (Shri Ram Nath Kovind)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Բաբախանյանն իր ելույթի ընթացքում նշել է, որ Հայաստանի անկախությունիցի վեր երկու բարեկամ ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող ավանդական ջերմ կապերը նոր լիցք են ստացել և հայ-հնդկական համագործակցության շրջանակն ընդլայնվում է։ «Դեսպանը հավելեց, որ երկկողմ գործակցության ընթացքում, մինչ օրս, բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել, մասնավորապես՝ կրթության, առողջապահության, մշակույթի և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառներում, սակայն դեռ շատ անելիքներ կան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ իր հերթին Հնդկաստանի նախագահը վստահեցրել է, որ հնդկական կողմը կանի առավելագույնը հնագույն ժամանակներից հաստատված երկկողմ ջերմ կապերն ամրապնդելու և խորացնելու համար։ Նախագահ Կովինդը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ հնդիկ ուսանողներին ընդունելու և վերջիններիս որակյալ կրթություն տալու համար։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում