Տնտեսություն

Խորհրդարանը հաստատեց 2020-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանը հաստատեց 2020-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում, որը գումարվել էր պատգամավորների նախաձեռնությամբ:

Այն քվեարկությամբ ստացավ 72 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայներ:

Նախորդ օրը ԱԺ նիստում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, մասնավորապես, ներկայացրել էր որոշ թվային ցուցանիշեր:

Միջին գնաճը նախորդ տարի գտնվել է կառավարելի միջակայքում, կազմել 1.2 տոկոս: Փաստացի արձանագրվել են 1 տրլն 561 մլրդ դրամ եկամուտներ, 1 տրլն 895 մլրդ դրամ ծախսեր և 334 մլրդ դրամ դեֆիցիտ:

Պետական պարտքը կազմել է շուրջ 7 մլրդ 969 մլն դոլար, որի շրջանակում կառավարության պարտքը եղել է 7 մլրդ 509 մլն դոլար: Նախարարի պաշտոնակատարը նշել էր, որ պարտքը իր հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը գնահատվում է որպես կառավարելի միջակայք, այդուհանդերձ, վստահեցրել, որ առաջիկա 5 տարում տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ պարտքի բեռը նվազի և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք: Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը ունի նշանակալի կշիռ՝ 5 մլրդ 593 մլն դոլար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում