Դատարանը Քոչարյանի և Գևորգյանի գործով խոչընդոտ է հայտնաբերել. դատական նիստը հետաձգվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանը մեկ ամսով հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստ` խոչընդոտ հայտնաբերելու պատճառաբանությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստի մեկնարկին Դանիբեկյանը նշել է, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։

Քոչարյանի և Գևորգյանի կարգավիճակի մասին հստակ տեղեկություն ստանալու համար դատարանը 30 րոպե ընդմիջում է հայտարարել, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մանդատները բաշխելու մասին ԿԸՀ որոշումը։

Ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրել է ԿԸՀ (27․06․2021 թ․) որոշումը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին, որտեղ նկարագրված են քաղաքական ուժերի ստացած ձայների և համապատասխան տոկոսային հարաբերակցությունները, ինչպես նաև տրամադրվող մանդատների թվաքանակը։ Ըստ ԿԸՀ որոշման՝ «Հայաստան» դաշինքն ստացել է 29 մանդատ։

Պաշտպանը հիշեցրել է, որ ԿԸՀ որոշման հետ կապված «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ։ Այսպիսով, հարցի վերջնական լուծման ժամկետն սպասվում է մոտավորապես հուլիսի 26-ին։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ պարզ չէ, թե փաստաբանի ներկայացրած փաստաթղթերն ինչի համար են: «Սահմանադրությունը քրեական հետապնդում հարուցելու հետ է կապում անձեռնմխելիությունը և դրա հաղթահարումը: Ու քանի որ պարզ չի, ուրեմն մենք չգիտենք, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, որ դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտենք: Եթե դատարանն ավելի պարզ կդարձնի, թե փաստաթղթերը, որ ստացավ, ինչի համար ստացավ, դրանք ինչ նշանակություն ունեն, ինչ կապ ունեն այս գործի հետ, և դատարանն ինչ մտահոգություններ ունի, դիրքորոշում կհայտնենք»,- ասել է Բաղդասարյանը:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝ նշանակելով հաջորդ նիստը օգոստոսի 3-ին՝ ժամը 13:00-ին:

Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, իսկ Արմեն Գևորգյանն զբաղեցնում է դաշինքի ընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը։

Հայերեն Русский

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը