Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատը հունիսի 24-ին կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբաններ Հայկ Ալումյանը և Արա Ղազարյանը, ներկա են գտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ներկայացուցչի տեղակալ Լիպարիտ Դրմեյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը փաստաբաններին ընդհանուր տեղեկություններ է տրամադրել հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի ընթացքի մասին:

«Փաստաբանները քննարկել են Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու և հիմնավորելու անհրաժեշտության և արդյունավետության հարցը: Փաստաբանները մտահոգություն են հայտնել առ այն, որ Ադրբեջանը խոչընդոտելու է ՀՀ փաստաբանների կողմից հայ ռազմագերիներին իրավաբանական օգնության տրամադրումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկման արդյունքում Փաստաբանների պալատը որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով:

«Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք մինչև 2021թ. հունիսի 29-ը՝

Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավական օգնություն ցույց տալու պատրաստակամություն ունեցող քրեաիրավական մասնագիտացման փաստաբաններին՝ info@advocates.am էլեկտրոնային փոստին գրություն ուղարկելու միջոցով տեղեկացնել այդ մասին:

Հայ ռազմագերիների ընտանիքի անդամներին՝ Ադրբեջանում ՀՀ փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում դիմել ՀՀ փաստաբանների պալատ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն English

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին