Հասարակական

Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը Ուկրաինայում նշվելու է արդեն 230-րդ անգամ

1 րոպեի ընթերցում

Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը Ուկրաինայում նշվելու է արդեն 230-րդ անգամ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում՝ երկրի Սահմանադրության օրվա նախօրեին՝ հունիսի 27-ին, 230-րդ անգամ կնշվի Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «AnalitikaUA.net»-ը, այս մասին հայտնել է կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ռուսլան Խալիկովը:

«Այս տարի Ուկրաինայի Սահմանադրության 30-ամյակն է, բայց ուկրաինական պետականության պատմությունը ավելի հին է: Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը նշվելու է արդեն 230-րդ անգամ, բայց և՛ սրբապատկերի, և՛ Ուկրաինայում հայկական համայնքի պատմությունը շատ ավելի հին է։ Սա բարեկամության, համայնքների միջև փոխօգնության և միմյանց սրբավայրերի նկատմամբ փոխադարձ հարգանքի պատմություն է։ Հայ, ուկրաինացի և այլ ժողովուրդների ներկայացուցիչներն այսօր համատեղ աշխատում են ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ»,- ասել Խալիկովը:

Հայտնի է, որ Հայ Աստվածամոր սրբապատկերը պատվել են Կամենեց-Պոդոլսկի քաղաքի բոլոր երեք քրիստոնեական ծիսակատարության հավատացյալները՝ հայեր, ուկրաինացիներ և լեհեր։ 2011-ին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հռչակել հայ-ուկրաինական բարեկամության օր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում