ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները ԱՄԷ-ի հետ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները ԱՄԷ-ի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055473.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կարծում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ պետք է ավելի ուժեղացնել ակտիվ առևտրային հարաբերությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Քերոբյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Արաբական Միացյալ Էմիրությունները ՀՀ-ի համար մշտապես եղել է ակտիվ առևտրային գործընկերներից: Մեր նպատակներից է այդ համագործակցությունը հնարավորինս ակտիվացնել: ԱՄԷ ներդրողները բավականին մեծ հետաքրքրություն ունեն հայկական շուկայի նկատմամբ, թե՛ գյուղատնտեսության, թե՛ անշարժ գույքի ոլորտում»,- նշեց Քերոբյանը և հավելեց, որ շուտով իրենք կհայտնեն խոշոր մի ծրագրի մասին, որտեղ ներգրավված են ներդրողներ ԱՄԷ-ից: Ծրագիրն իրականացվելու է անշարժ գույքի ոլորտում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: