Սպորտ

Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն կրեց ձյուդոյի աշխարհի առաջնության մեկնարկում

1 րոպեի ընթերցում

Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն կրեց ձյուդոյի աշխարհի առաջնության մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը աշխարհի վարկանիշային առաջնության մեկնարկում պարտություն կրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկեց ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում մրցեց Պելիվար Պետրուի (Մոլդովա) հետ և պարտություն կրեց: Նա այժմ ունի2 148միավոր և իր քաշային կարգում վարկանիշային ցանկում 32-րդն է:

Նոր մրցակարգովՏոկիոյի խաղերումյուրաքանչյուր քաշային կարգումկհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակովմայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին:Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում