Հասարակական

ՀՔԾ-ն Շուռնուխի ղեկավարի եղբորը բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա քրգործ է հարուցել

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն Շուռնուխի ղեկավարի եղբորը բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա քրգործ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտե բերման ենթարկելու տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում Շուռնուխ վարչական համայնքի ղեկավարի եղբայրը` Արարատ Աղաբեկյանը որպես վկա հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված առերևույթ գործողություններ կատարելու դեպքի առթիվ»,- գրել է Պապոյանը:

Ավելի վաղ, Գայանե Պապոյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես ենՇուռնուխի ղեկավարի եղբորը` Արարատ Աղաբեկյանին ծնկաչոք տանում հարցաքննության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում