Ձյուդոյի ընտրանին ավարտել է ռուսաստանյան հավաքը 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է համապատասխան ֆեդերացիան: Հավաքն անցկացվել է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի, երկրորդ մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանի և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ Հավաքի ավարտին Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Ֆերդինանդ Կարապետյանը և Հովհաննես Դավթյանը մեկնեցին Բուդապեշտ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը վարկանիշ ձեռք բերելու վերջին հնարավորությունն է։

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի2 148միավոր և իր քաշային կարգում (73 կգ) վարկանիշային ցանկում 32-րդն է: Նոր մրցակարգովՏոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակովմայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին:Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում