Տնտեսություն

2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 618.4 մլրդ դրամ համախառն հարկային եկամուտ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2020թ. նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել է 583.6 մլրդ դրամ, իսկ 2019թ.-ին՝ 571.2 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի համադրելի եկամուտների աճը կազմել է 34.7 մլրդ դրամ կամ 5.9%, իսկ 2019թ. հունվար-մայիս ամիսների համեմատ աճը կազմել է 47.2 մլրդ դրամ կամ 8.3%:

Միաժամանակ, 2021թ. առաջին 5 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 68.6 մլրդ դրամ գումար: 2020թ. նույն ժամանակաշրջանում վերադարձվել է 52.8 մլրդ դրամ, իսկ 2019թ-ին՝ 43.4 մլրդ դրամ: Այսինքն՝ 2021թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձված գումարների աճը կազմել է 15.8 մլրդ դրամ կամ 29.9%, իսկ 2019թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 25.2 մլրդ դրամ կամ 58.1%: Վերադարձված գումարները վերաբերում են ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարներին, շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարներին, ինչպես նաև հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի փոխհատուցվող գումարներին:

Հայերեն English

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ