Սպորտ

Երկրորդ կամ նույնիսկ երրորդ օլիմպիական ուղեգրի ակնկալիքով. Վիգեն Խաչատրյան 

2 րոպեի ընթերցում

Երկրորդ կամ նույնիսկ երրորդ օլիմպիական ուղեգրի ակնկալիքով. Վիգեն Խաչատրյան 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում:

«Ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Օլիմպավանում և արդեն իսկ նախապատրաստվում ենք Օլիմպիական խաղերին: Այժմ ունենք մեկ ուղեգիր, բայց հույս ունենք, որ Հայաստանի տղամարդկանց թիմին կտրվի նաև երկրորդ կամ էլ երրորդ օլիմպիական ուղեգիրը: Շատ լուրջ ենք պատրաստվում Տոկիոյի այս Խաղերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը: Վերջինիս խոսքով, բացի ՕԽ-ի հնարավոր մասնակիցներից հավաքին մասնակցում են նաև մյուս քաշային ծանրորդները, որոնք այս տարի նաև կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների և աշխարհի առաջնություններին:

«Հնարավոր է, որ նույնիսկ երկու ուղեգրի էլ արժանանք, քանի որ 2-3 երկիր հրաժարվել է Օլիմպիական խաղերին մասնակցել և այդ տեղերը պետք է բաշխվեն մասնակից հավաքականների միջև: ՕԽ-ի մեկնարկին դեռևս 50 օր կա, մեր մարզիկներին հենց այդքան ժամանակ էլ պետք է իրենց մարզավիճակի գագաթնակետին հասնելու համար»,- ասաց մասնագետը:

Ըստ Խաչատրյանի՝ կորոնավիրուսի պանդեմիան և հատկապես պատերազմը մեծ հետևանքներ թողեցին մեր մարզիկների հոգեբանական վիճակի վրա, բայց նրանք գիտեն, որ ոտքի ենք կանգնելու:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը այս ուսումնամարզական հավաքից հետո ևս մեկ հավաք կանցկացնի Աբովյան քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում