Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ Բայրամովի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը պայմանավորված է «ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքով» սերտորեն կապված է այն շտապողականությանը, որը ցուցաբերում է Բաքուն՝ Հայաստանի Հանրապետության հետ սահմանազատման եւ սահմանագծման գործողություններ սկսելով։

«Պարզ է, որ տարածքային ամբողջականության եւ սահմանների փոխճանաչմամբ Ադրբեջանը կլուծի նաեւ իր պատկերացմամբ Արցախի խնդիրը։ Բաքվի այս մարտավարության նախաբանային հայտարարությունը արել էր Ադրբեջանի նախագահը՝ ասելով որ «Արցախի հարցը անցյալում է»։ Բայրամովի հայտարարությունն առաջադրում է իրավականացնել պատերազմի հետեւանքը»,- ասել է Գանտահարյանը։

Նրա գնահատմամբ՝ հայտարարության երկրորդ բաժինը եւս ունի որոշ պայմանականություն։ «Դա արվել է Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում։ Ըստ նրա՝ Բաքուն պատրաստ է ակտիվ համագործակցել ԵԱՀԿ-ի համապատասխան գործադիր կառույցների հետ. նա հատուկ ընդգծել է տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչը նոյեմբեր 9-ի հայտարարության 9-րդ կետն է։ Ստացվում է, որ Բաքուն առանց Արցախի հակամարտության կարգավորման առաջադրում է կնքել պայմանագիր տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման եւ առանց հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների վերադարձը իրականացնելու, անցնել 9-րդ կետին՝ ապաշրջափակման գործողություններին»,- ասել է նա։

Հայերեն Русский

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո համատեղ ասուլիս են անցկացրել