Սպորտ

Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական թիմի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնությունում 55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը որակավորման փուլում ուժերը կչափի բուլղար Դենիս Դեմիրովի հետ: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանի հակառակորդը կլինի Ռախման Տավմուրզաևը Ռուսաստանից: 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը 1/8 եզրափակչում կփորձի հաղթել չեխ Յակուբ Բիելեշին: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանի մրցակիցը սերբ Մարիո Վուկովիչն է, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանինը ՝ թուրք Ֆաթիհ Բոզկուրտը:

Ավելի վաղ կայացած ազատ ոճի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ռազմիկ Պապիկյանը (61 կգ)և Հրայր Ալիխանյանը (74 կգ)դարձել էին արծաթե մեդալակիրներ, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) ՝ երրորդ մրցանակակիրներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում