Սպորտ

Ըմբիշ Արման Անդրիասյանը կպայքարի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար 

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արման Անդրիասյանը կպայքարի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար 

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Արման Անդրիասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրիասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն Հրաչյա Մարգարյանը (65 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում