Հասարակական

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու դեպքի առթիվ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալված

1 րոպեի ընթերցում

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու դեպքի առթիվ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալված

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում մայիսի 14-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում մայիսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, մի խումբ անձինք փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ժամը 17:47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով։

Մեկ անձ ձերբակալվել է։ Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։

Կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում