Հասարակական

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում

1 րոպեի ընթերցում

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներում տիրող իրավիճակը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշված է, որ հանդիպմանը քննարկվել են նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում