Գործընկերների լուրեր

Հայտարարվում է մրցույթ Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի ուսուցիչների թափուր տեղերի համար

2 րոպեի ընթերցում

Հայտարարվում է  մրցույթ Դ.Վարուժանի  անվան հ. 89 հիմնական դպրոցի ուսուցիչների թափուր տեղերի համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (10 ժամ) և քիմիայի (4 ժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • Դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3 × 4 չափի
  • Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/
  • Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. մայիսի 13-ից մինչև 2021 թ. մայիսի 26-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 14:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021թ. մայիսի 31-ին ժամը 14:00, Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երևան, Սեբաստիա 19:

Տեղեկությունների համար զանգահարել 010741461 հեռախոսահամարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում