Սպորտ

Ազատ ոճի երիտասարդ ըմբիշներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 7 մարզիկ 

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճի երիտասարդ ըմբիշներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 7 մարզիկ 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Եվրոպայի առաջնությունում մեդալների համար կպայքարեն Կարեն Զուրաբյանը (57 կգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ):

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կացկացվի մայիսի 17-25-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում