Հասարակական

Սասուն Միքայելյանն իրավապահներին կոչ արեց պարզել և ներկայացնել վերջին պատերազմի մասին իրականությունը

1 րոպեի ընթերցում

Սասուն Միքայելյանն իրավապահներին կոչ արեց պարզել և ներկայացնել վերջին պատերազմի մասին իրականությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը իրավապահ մարմիններին կոչ արեց պարզել Արցախյան երկրորդ պատերազմի հետ կապված ողջ իրականությունը և ներկայացնել ժողովրդին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միքայելյանն ասաց Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն բան կարող են ասել: Խորհուրդ կտամ մեր իրավապահ մարմիններին, որ իրականությունը պարզեն և ներկայացնեն մեր ժողովրդին: Եթե դա չարվի, մենք չենք կարողանա համախմբվել: Արդարությունը միշտ պետք է հաղթի և ժողովուրդը պետք է արդարացիորեն իմանա, թե ինչ է կատարվել այս պատերազմում»,- ասաց Միքայելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում