Հասարակական

Առողջապահության նախարարը կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպի աճ է նկատում

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպի աճ է նկատում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմը Հայաստանում անցել է 10 հազարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին առցանց քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը վերջին օրերին կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպի աճ է նկատում:

«Մեր քաղաքականությունն է հնարավորինս կարգը հեշտացնել, քաղաքացուն մոտեցնել պատվաստմանը և հնարավորինս շատ քաղաքացիների պատվաստել: Մեր խնդիրն է ռիսկային խմբերի և ընդհանրապես քաղաքացիների շրջանում մաքսիմալ թվով պատվաստում ապահովել մեկ տարվա ընթացքում»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը ընդգծեց, որ փորձել են ամեն ինչ անել՝ պատվաստանյութը հասանելի դարձնելու համար քաղաքացիներին, որպեսզի օր առաջ կոտրվի վարակի տարածման շղթան:

«ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում