Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը, ուշադրության կենտրոնում պահելով վերականգնվող էներգետիկայի ոլորտը, էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախանշել է մինչև 2040 թվականի հստակ անելիքները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՏԿԵՆ «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն Կարեն Ասատրյանը նշեց, որ ծրագրում ուշադրություն է դարձվել մեծ հզորություններով արևային կայանների կառուցմանը:

«Հայատանն ունի մեծ ներուժ այս ոլորտում, և նախատեսված է, որ առաջիկա տարիներին կունենանք մինչև 1000 մգՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: Դրանց արտադրած էլեկտրաէներգիայի քանակը կկազմի ընդհանուր արտադրած էլեկտրաէներգիայի քանակի մինչև 15 տոկոսը, ինչը բավական մեծ թիվ է: Նախատեսված է, որ հստակ աշխատանքներ տարվեն նաև հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Մինչև 2040 թվականը նախատեսված է, որ մենք կունենանք մինչև 500 մգՎտ համակարգային նշանակության հողմային կայաններ: Այս կայանները հիմնած են լինելու պետություն- մասնավոր համագործակցության վրա: Այստեղ գերակշռող դեր է ունենալու առաջարկվող էլեկտրաէներգիայի սակագինը, այն պետք է լինի մրցունակ»,- ասաց Կարեն Ասատրյանը:

Ռազմավարական ծրագրի հաջորդ կարևոր բաղադրիչի համաձայն` նախատեսվում է ազատականացնել էներգետիկ շուկան, որի արդյունքում Հայաստանն ունենալու է նոր մակարդակի էներգետիկ համակարգ: Նշվում է, որ յուրաքանչյուր էլեկտրաէներգիա արտադրող հնարավորություն է ունենալու այն վաճառել հենց սպառողներին:

Ռազմավարական ծրագրում մեծ ուշադրություն է դարձվել էներգախնայողությանը: Կարեն Ասատրյանը նշեց, որ Հայաստանն այս ոլորտում ունի մեծ ներուժ:

«Մենք կարող ենք մինչև 40 տոկոս էներգախնայողություն ունենալ: Ասեմ, որ խնայված յուրաքանչյուր կիլովատն ավելի էժան է արժենում, քան այն արտադրելը: Ջանքեր ենք գործադրում, որ էներգախնայողությունը դառնա մեր առօրյայի մասը: Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում հանրային նշանակության շենքերում, առաջիկայում նախատեսում ենք ներգրավել բազմաբնակարան շենքերը նույնպես»,- ասաց Կարեն Ասատրյանը:

Խոսելով մինչ այժմ ունեցած արդյունքներից՝ Կարեն Սատրյանը նշեց, որ բավական աշխատանք է կատարվել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ: Դեռ 2016 թվականին մեկնարկեց մի ծրագիր, որով գնահատվեց Հայաստանում արևային էներգիայի ներուժը: Այնուհետև հիմնադրամի կողմից անցկացվեց մրցույթ՝ միջազգային ներդրողներին ներգրավելու համակարգային նշանակության մեծ արևային կայան կառուցելու ծրագրում:

«Խոսքը 55 մգՎտ հզորությամբ «Մասրիկ-1» կայանի մասին է, որը կառուցվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում: Ծրագիրն այժմ շինարարության փուլում է, և 2024 թվականին նախատեսվում է կայանի շահագործումը: Ներդրողը իսպանական ընկերություն է: Այժմ ընթանում են աշխատանքներ մինչև 120 մգՎտ հզորությամբ արևային կայաններ կառուցելու ծրագիրը մշակելու ուղղությամբ: Հույս ունենք, որ եկող տարի կունենանք նոր մրցույթներ: Ներկայում գնում են մրցութային գործընթացներ այլ արևային կայանների մասով, խոսքը «Այգ-1», «Այգ-2» արևային կայանների կառուցման մասին է, յուրաքանչյուրը 200 մգՎտ հզորությամբ: Մոտակա ամիսներին պարզ կլինի հաղթողների անունները: Հետաքրքրվողները ռուսաստանյան, չինական,էմիրաթական ընկերություններ են»,-ասաց նա:

Կարեն Ասատրյանը նկատեց, որ այս ընթացքում բավական բարելավվել է օրենսդրական դաշտը, որը թույլ է տալիս սեփական կարիքների համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տեղադրել արևային համակարգեր: Դա հանգեցրեց նրան, որ կառուցվել է 4 հազար 600 հատ ինքնավար արևային կայան: Մեկ տարվա ընթացքում գրանցվել է 59 տոկոս արևային էներգիայի արտադրության աճ: Ըստ Կարեն Ասատրյանի՝ սա խոսում է ոլորտի արագ տեմպերով զարգացման մասին:

Արևային էներգետիկայի ոլորտում, ըստ Կարեն Ասատրյանի, մինչև 2030 թվականը ակնկալվում է մինչև 600 մլն դոլարի, հողմային էներգետիկայում՝ մինչև 500 մլն դոլարի ներդրումներ:

Հայերեն English Русский

Չինաստանը հավանություն է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեկնարկեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրմանը նվիրված միջազգային գիտաժողովը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք. Նարեկ Կարապետյան

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան

Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով