ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձի համար տարվող աշխատանքներում. Դավթյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները ՀՀ գխավոր դատախազության աշխատանքի լրջագույն մասն են, այդ գործընթացի մեջ ամբողջությամբ ներգրավված է նաև Ռուսաստանի գլխավոր դատախազը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դատախազությունում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցով քրեական գործի մասին հարցին:

«Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են համարվում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները: Այդ առումով Ռուսաստանի գլխավոր դատախազը ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ: Այդ խողովակն օգտագործելով՝ հնարավորություն է ընձեռնվում և ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և հատկապես նրանց նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկությունները փոխանցել՝ դրանով նաև մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ»,-ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ դրանք քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով են, այսինքն՝ քրեական գործերով են արձանագրվում այդ բոլոր փաստական հանգամանքները: Եվ դատախազությունն այս ապացուցողական բազայի համապատասխան տեղեկատվությունը կիսում է ռուս գործընկերների հետ: «Դրանց միջնորդությամբ հնարավոր է դառնում նաև ապահովել, նրանց հետևողականությունն արձանագրել այս հարցում, որպեսզի Ադրբեջանը գիտակցի այդ խնդիրների բարձր պատասխանատվությունը»,-ասաց գլխավոր դատախազը:

Անդրադառնալով հարցին, թե հակառակորդի պաշտոնյաների նկատմամբ հետախուզումներ կա՞ն հայտարարված՝ նա ասաց, որ կան «բազում հետապնդումներ», սակայն դրանց մասին հրապարակային խոսել չցանկացավ:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել