Հասարակական

ԱԺ-ն ընդունեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթն ստացավ 78 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծերի փաթեթով հստակեցվում են անազատության մեջ պահվող անձանց կողմից փախստական ճանաչվելու և ապաստան հայցելու մասին դիմումների քննարկման, ընդունված բացասական որոշումների բողոքարկման ընթացակարգերը, սահմանվում են հստակ և կանխատեսելի ժամկետներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում