Քաղաքականություն

Ազգային ժողովը շարունակում է նիստը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը շարունակում է նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 4-ին գումարված նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 33 հարց:

Նիստի մեկնարկին խորհրդարանականները նախ քվեարկության կդնեն նախորդ օրը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերն ու օրենքների նախագծերի փաթեթները, ապա փակ նիստում կքննարկեն 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:

ԱԺ նիստի օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը:

Մայիսի 5-ին խորհրդարանում տեղի կունենա նաև կառավարության հետ հարցուպատասխանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում