Ազատ ոճի ըմբիշները մեկնել են Սոֆիա 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամ մեկնել են Սոֆիա` օլիմպիական վարկանիշային մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայում մեկնարկող մրցաշարում Օլիմպիական խաղերի համաշխարհային մրցաշարում Տոկիոյի խաղերի քվոտայի համար կպայքարեն Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):

Իսկ արդեն մայիսի 8-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները` Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը(87 կգ) և Դավիթ Օվասապյանը(130 կգ):

Հայաստանը մինչ այս պահն ունի 6 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:

Հայերեն Русский