Հասարակական

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

2 րոպեի ընթերցում

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն ապրիլի 27-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ժամը 2.30-ի սահմաններում քրեական հետախույզները Վայք քաղաքի Ջերմուկի խճուղուց, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևան քաղաքի 23-ամյա մի բնակչի՝ Չարենցավանում բնակվող 18-ամյա ուղևորի հետ:

23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված և գորշ գույնի զանգվածով կաթուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթներով կանեփանման բուսական զանգված և փայլաթիթեղյա փաթեթներով՝ շագանակագույն, շոկոլադի սուր հոտով զանգված, որոնք պատկանել են 18-ամյա ուղևորինն էր:

Պարզվել է նաև, որ շագանակագույն զանգվածը նա ձեռք էր բերել բջջային հեռախոսի «Տելեգրամ» հավելվածի միջոցով։

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և

նշանակվել փորձաքննություններ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում