Որակով, ոճային ու հասանելի. հայկական «DANZ» ակնոցների պահանջարկն ԱՄՆ-ում և ՌԴ-ում արագ աճում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «DANZ» ապրանքանիշն այս տարի փետրվարին մուտք գործեց ԱՄՆ շուկա, որտեղ պահանջարկը հայկական արտադրության ակնոցների նկատմամբ շատ արագ է աճում: Մինչ այդ, «DANZ»-ը սպառվում էր Հայաստանում և Ռուսաստանում: Ապրանքանիշը ներկայացված է նաև առցանց առևտրի միջազգային հարթակներում: Իսկ ապրիլին փետրվարի համեմատ արտահանման ընդհանուր ծավալն աճել է 40 տոկոսով:

«DANZ» արևային ակնոցներն ու ակնոցների շրջանակներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում, 2017 թվականից: Ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանում նմանօրինակ արտադրության առաջին հիմնադիրը: «DANZ»-ը ավելի քան 30 աշխատատեղ է ստեղծել և շարունակում է համալրել թիմը, սակայն գլխավոր շեշտը արտադրանքի որակի վրա է:

Ռուսաստանում «DANZ»-ի հիմնական հաճախորդները մեծածախ գնորդներն են, ընկերությունը շուտով վաճառակետեր կբացի խոշոր առևտրային կենտրոններում: Իսկ Միացյալ Նահանգներում գնումները կատարվում են առցանց: Երկու շուկաներն էլ ընկերության համար ռազմավարական են:

«Ապրանքանիշի հաջողությունն ու միջազգային շուկայի դրական արձագանքը պայմանավորված է բրենդ-պրոդուկտ-գին հարաբերակցությամբ, որտեղ «DANZ»-ին հաղթել հնարավոր չէ: Այն ներկայացված է fast fashion դասում: Մենք ասում ենք գնեք ոչ թե որ հայկական է, այլ որովհետև որակով է, ոճային ու մատչելի»,- նշել է ընկերության կոմերցիոն տնօրեն Արմեն Ա. Ավագյանը:

«Մեր դիզայներները մշտապես հետևում են համաշխարհային թրենդներին և այսօր, երբ «DANZ»-ի գարուն-ամառ հավաքածուն արդեն շուկայում է, սպառողը կարող է ընտրել ու գնել այն, ինչ նորաձև է աշխարհում: Սակայն նորաձևությունից բացի, արևային ակնոցը կարևոր ու պարտադիր է աչքի առողջության համար, ուստի մեր հաճախորդները կարող են նաև հանգիստ լինել, որ արտադրական ամբողջ գործընթացում հստակ պահպանում ենք չափանիշները: Ես, որպես մասնագիտությամբ բժիշկ, կրկնակի պահանջկոտ եմ այդ հարցում»,- նշել է «DANZ» ընկերության հիմնադիր տնօրեն Հարություն Հուլունյանը:

Հայերեն English Русский

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս