«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Արցախում 75 ծրագիր է կյանքի կոչել

2 րոպեի ընթերցում

ԱՐՄԵՆՊՐԵՍ, 2 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Արցախին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, տիկին Նիկոլա Ստանիշը՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի բացմանը։

«Արցախում՝ 50 տեղական և միջազգային գործընկերների հետ, ամբողջությամբ իրականացվել կամ ընթացքում է ընդհանուր առմամբ 75 մարդասիրական ծրագիր»,-հայտնեց Ստանիշը։

Այդ ծրագրերից մասնավորապես 45-ն արդեն ավարտվել է, իսկ 30-նն ընթացքում է։

«Ավրորան՝ Արցախին» նախագծի շրջանակում իրականացվել են ենթակառուցվածքների, առողջապահական, հրետակոծված կրթօջախների վերականգնման, պատերազմից տուժածներին կացարանով ապահովելու և բնակարանների վերանորոգման աջակցության ծրագրեր։ Դրանցից մասնավորապես 46-ն անհապաղ մարդասիրական օգնության նախագիծ է եղել, 16-ը՝ սոցիալական և ձեռնարկատիրական զարգացման, 13-ը՝ ենթակառուցվածքների վերականգնման նախագծեր։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի քննարկումները կբարձրացնեն աջակցության ծրագրերի համադրման, հասցեականության ու արդյունավետության մակարդակը։

Հայերեն العربية Русский

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում

Բուլղարիայում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի է դարձել ևս տասնհինգ բուլղարական կոմիքս. BTA

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել աշխարհի չեմպիոն