Միշտ շարունակելու եմ աջակցել այս հիասքանչ երկրին. Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ մշտապես սատարելու է Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ ի պատասխան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակի, որն հղվել էր՝ ի նշան երախտագիտության Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած մեր ներդրումի ու դերակատարման:

«Նախագահ Սարգսյան, շնորհակալ եմ Հայաստանի մասին մշտապես ինձ նոր գիտելիքներ տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և բոլոր այն խմբերին ու հայերին, ովքեր պայքարեցին ճանաչման այս օրվա համար: Ուրախ եմ, որ կարողացա օգնել՝ իրազեկելու մարդկանց, ես միշտ կշարունակեմ աջակցել այս հիասքանչ երկրին»,- գրել է Քարդաշյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ավելի վաղ նամակ էր հղել Քիմ Քարդաշյանին՝ ընդգծելով, որ նրա և նրա ընտանիքի դերակատարումը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: «Հիասքանչ աշխատանք է, Քիմ: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»,- նշել էր նախագահ Սարգսյանը:

Նա շնորհակալական նամակներ էր հղել նաև հայտնի երգչուհի Շերլին Սարգսյանին և ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին:

Հայերեն العربية English Русский

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած

Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին

Գերմանիան 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Իրաքը հայտարարել է, որ Իրանը թույլատրել է որոշ իրաքյան նավթատար նավերի տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով

Երևանում կկառուցվի թենիսի 4 կորտ և ֆուտբոլի ու բասկետբոլի համար նախատեսված մարզադաշտ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան