Բայդենի ուղերձում բացի Ցեղասպանություն եզրույթից կար նաեւ այլ կարեւոր անվան օգտագործում. Շահան Գանտահարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը բազմաթիվ հանգամանքներով դիտարժան է եւ կարող է նոր ելակետ ապահովել մեր հատուցման խնդիրների իրավական միջազգայնացման հետագա գործընթացին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Նախագահի ուղերձում կարծում եմ տեղ է գտել մի կարեւոր ձեւակերպում, որ ուշագրավ է եւ նախանշում է ԱՄՆ արտաքին քաքականության հեռակա ուղղությունները։ ԱՄՆ նախագահը, նկարագրելով1915-ին ապրիլի24-ին օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականության ձերբակալությունը իբրեւ գործողությունների վայր օգտագործել է «Կոստանդնուպոլիս» անվանումը։ Ստամբուլը իր պատմական անունով կոչելը իր հերթին հստակ ուղերձ ունի․ սա ուղերձին ապահովում է կարեւոր ուղենիշ՝ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների առումով նոր վեկտորի»,- ասաց Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ Կոստանդնուպոլիս անվան հիշատակումը կանհանգստացնի պաշտոնական Անկարայի ղեկավարներին։ «Սա արդեն Թուրքիայի ամենահիմնական քաղաքներից մեկի ոչ թուրքական լինելու մասին պաշտոնական բարձրաձայնում է Վաշինգտոնի կողմից։ Սա նախաբանային հանգամանք կարող է ունենալ նաեւ այն առումով, որ Վաշինգտոնը տարբեր առիթներին հիշի, որ Կոստանդնուպոլիսի նման այլ քաղաքներ եւ տարածքներ եւս ոչ թուրքապատկան են։ Իսկ դա քաղաքական տրամանությամբ խոսում է ամերիկյան դիվանագիտական զինանոցում նոր խաղաթղթի գրանցման մասին»,- նշեց Գանտահարյանը։

Հայերեն Русский

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները