Սպորտ

Շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր աջակցում են ինձ. Մալխաս Ամոյան 

1 րոպեի ընթերցում

Շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր աջակցում են ինձ. Մալխաս Ամոյան 

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի առաջնության ընթացքում ստացավ աջակցության համար:

«Նախ և առաջ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Աստծուn այն ամենի համար, ինչ նա ինձ տվել է, և ուզում եմ նաև մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են և անհանգստացած են ինձ համար և հավատում են ինձ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Ամոյանը ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության72 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը մրցեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրվրացի Շմագի Բոլքվաձեի հետ:Ամոյանը զիջեց 1:4 հաշվով և նվաճեց արծաթե մեդալ:

Ամոյանը2018 թվականիաշխարհի և2019 թվականների Եվրոպայի երիտասարդների առաջնությունների ոսկե մեդալակիր է:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը և Սլավիկ Գալստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում