ԱԽ քարտուղարը ներկայացրեց ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման նպատակահարմար ժամկետները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նպատակահարմար չի համարում մինչև սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ռազմավարությունը, որը մշակել էինք 2020թ., փորձություններ է անցել: Հետպատերազմյան շրջանում շատ բաներ փոխվել են, բայց շատ բաներ էլ նույնն են: Ռազմավարությունը շարունակում է ակտուալ մնալ, բայց պետք է հասկանալ, որ ռազմավարության ցանկացած քննարկում հնարավոր է միայն ընտրություններից հետո, որովհետև այս պահին, եթե կանխատեսվում են ընտրություններ, ապա նոր ռազմավարություն մշակելը նպատակահարմար չեմ համարում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
2020թ. հուլիսի 10-ին հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությաննոր ռազմավարությունը, որը փոխարինել է 2007թ. ընդունված ռազմավարությանը: