Հասարակական

Ծայրաստիճան խիստ պայմաններ. ի՞նչ է սպասվում է ՌԴ միգրացիոն ոլորտում նախատեսվող փոփոխություններից

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում անօրինական գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիները երկրից պետք է հեռանան մինչև հունիսի 15-ը. սա բխում է ՌԴ-ում միգրացիոն ոլորտում իրականացվող խստացումներից: ՌԴ ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, ՌԴ-ում գտնվող շուրջ 61 հազար ՀՀ քաղաքացու առնչվելու են այս խստացումները, հետևաբար նրանք նույնպես մինչև հունիսի 15-ը պետք է լքեն ՌԴ տարածքը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ այս թիվը նախնական է, չի բացառվում, որ ավելի մեծ լինի:

«Ես կարծում եմ, որ այդ թիվը երկու, երեք անգամ ավելին կարող է լինել: Նրանք այն քաղաքացիներն են, որոնք ունեն միգրացիոն հաշվառման ժամկետի, միգուցե մուտքի հետ կապված խախտում: Հնարավոր է չունեն աշխատանքային պայմանագիր և բազայում երևում է, որ անօրինական են գտնվում: Ենթադրվում է, որ այդ քաղաքացիներն այս կամ այն խախտումների համար ձեռք են բերել մուտքի արգելք: Եվ եթե ժամանակին չեն բողոքարկել դա, ապա նշանակում է, որ անօրինական են գտնվում ՌԴ-ում: Միակ տարբերակը ՌԴ-ից դուրս գալն է»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի խոսքով, ինչպես ԱՊՀ մյուս երկրները, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներն անօրինական կարգավիճակով ՌԴ-ում գտնվելիս բախվում են այս խնդրին:

«Ինչպես ԱՊՀ մյուս երկրների, այնպես էլ Հայաստանի իշխանություններն այս պահին չունեն որևէ գործիքակազմ միջամտելու այս պրոցեսներին՝ նկատի ունեմ քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը: Այս պահին մեր անելիքը իրազեկումն է, որպեսզի անօրինական միգրանտն իմանա, թե ինչ է իրեն սպասվում, իսկ իրեն սպասվում է դեպորտացիա, եթե կամավոր չվերադառնա Հայաստան»,-ասաց Նելլի Դավթյանը՝ նշելով, որ եթե այս ընթացքում երկկողմ քննարկումների արդյունքում ունենան նոր ասելիք, ապա կհրապարակեն:

Դրանից բացի, հուլիսի 7-ին ուժի մեջ է մտնելու միջազգային փոխադրումների իրականացման նկատմամբ կիրառվող վերահսկողության գործընթացին վերաբերող մի փոփոխություն, ըստ որի, սահմանահատման ժամանակ օտարերկրյա փոխադրողը, եթե ունի չվճարված տուգանք, ապա սահմանին խնդիրներ է ունենալու: Առայժմ դա վերաբերում է բեռնափոխադրողներին, սակայն, երբ սահմանները բացվեն, ապա դա առնչվելու է նաև ուղևորափոխադրումներին:

Այս ամենից զատ, ներկայում հանրային քննարկումների մեջ գտնվող մի շարք այլ փոփոխությունների փաթեթ առաջիկայում կմտնի ՌԴ օրենսդիր մարմին: Տաթևիկ Բեժանյանի խոսքով, այս փաթեթով առաջարկվող փոփոխություններով խաղի բավական խիստ կանոններ են սահմանվում: Միգրանտները շատ լուրջ դժվարությունների առաջ են կանգնելու:

«Ծայրաստիճան խիստ փոփոխություններ են սպասվում: Գործող կարգով, տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ ԱՊՀ ու 61 այլ երկրի քաղաքացիներ կարող են գտնվել 90 օր: Նոր նախագծով նախատեսվում է այդ ժամկետը դարձնել 30 օր 365 օրվա ընթացքում: Ժամկետը մի քանի անգամ կրճատվում է: Ավելի երկար մնալու պարագայում քաղաքացին պետք է անցնի բուժզննում, հանձնի մատնահետք, ունենա բժշկական ապահովագրություն, հանձնի ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության, Ռուսաստանի մշակույթի քննություն, ձևակերպի ID քարտ՝ չիպով, որին պետք է հետևեն գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի միջոցով»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Մեկ այլ առաջարկվող փոփոխության համաձայն, աշխատանքային միգրանտի համար շատ բարդ է լինելու է տեղում աշխատանքը փոխելը: Օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են լինելու գրանցվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեեստրում, իսկ գործատուն պարտավոր է գրանցվել գործատուների և ձեռնարկատերերի էլեկտրոնային ռեեստրում: Այդ ճանապարհով հնարավոր կլինի աշխատանքի անցնել:

«Ու եթե, օրինակ, շինարարությունում աշխատող բանվորը խնդիրներ ունի, չեն վճարում, պայմանները լավը չեն ու ցանկանում է տեղում փոխել աշխատանքը, ապա դա շատ բարդ է լինելու: Նա, օրինակ, չի կարողանալու հարևանությամբ գտնվող հացի փռում անցնել աշխատանքի որպես հացթուխ, որովհետև ռեեստրում չի գրանցվել այդ գործի համար: Այսինքն՝ անհնարինության է հասնում աշխատանքը, անգամ տարածաշրջանը փոխելը»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Հայաստանի միգրացիոն ծառայությունը, «Հայկական Կարիտաս» ՀԿ-ն բաց են ցանկացած խորհրդատվության համար, քաղաքացիները կարող են դիմել:

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն