2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է Հայաստանի մարզական և մարտական սամբոյի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է եղել մրցմանը և հետևել Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի ու Երևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիների գոտեմարտերին: Նախքան եզրափակիչ գոտեմարտերն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սամբիստներ Գոռ Սարգսյանի, Դավիթ Բաբաջանյանի, Դավիթ Շահնազարյանի, Սամվել Սահակյանի, Նարեկ Երիցյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Սարգիս Ղազարյանի, Զավեն Մկրտչյանի, Պատվական Հարությունյանի, Հունան Մանվելյանի՝ երկրի առաջնությունների հավերժ չեմպիոն հռչակվելու մասին պատվոգրերը ստացել են նրանց հարազատները:
Ըստքաշայինկարգերի՝Հայաստանի2021 թվականի սամբոյի առաջնությանչեմպիոնիկոչումընվաճելեն.
Մարզականսամբո,տղամարդիկ
Գրիգոր Մխիթարյան - 58 կգ
Մաքսիմ Մանուկյան - 64 կգ
Անդրանիկ Նաղդալյան - 71 կգ
Արթուր Հակոբյան - 79 կգ
Արսեն Ղազարյան - 88 կգ
Արման Ավանեսյան - 98 կգ
Դավիթ Հարությունյան - +98 կգ
Մարզականսամբո,կանայք
Մելինե Մամիկոնյան - 50 կգ
Վարսիկ Գրիգորյան - 54 կգ
Մարինե Մարտիրոսյան - 59 կգ
Սրբուհի Հովակիմյան - 65 կգ
Ագապի Հարությունյան - 80 կգ
Աննա Մկրտչյան - +80 կգ
Մարտականսամբո
Արմեն Մնացականյան - 58 կգ
Համլետ Սուքիասյան - 64 կգ
Մհեր Մերջանյան - 71 կգ
Թաթուլ Ավագյան - 79 կգ
Ավետիք Պողոսյան - 88 կգ
Կարեն Ավետիսյան - 98 կգ
Արեգ Ղազարյան - +98 կգ
Հավելենք, որ առաջնության արդյունքներով ձևավորվելու են Հայաստանի սամբոյի հավաքականների վերջնական կազմերը, որոնք կմասնակցեն մայիսի 24-30-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարվա մեծահասակների, երիտասարդների, պատանիների միջազգային առաջնություններն անցկացվելու են համատեղ: