Հայոց ցեղասպանությունը՝ ամերիկյան մամուլում. տպագրվել է The Washington Post-ի հրապարակումների երկհատորյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսմանյան Թուրքիայում 1890-1922 թվականերին իրագործված հայերի կոտորածների և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր պարբերականներից՝ The Washington Post-ի անդրադարձերն ու հրապարակումներն ամբողջացվել են «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում: Վաշինգտոն Փոստի 1890-1922 թթ հրապարակումները» գրքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու հատորից բաղկացած գիրքը կազմել են Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և Արա Քեթիբյանը:

The Washington Post-ի՝ 1890-1922 թթ հրապարակած՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածներից բաղկացած հատորները հսկայական ու արժեքավոր տեղեկություններ են պարունակում հետազոտողների ու ընթերցողների համար: Այս մասին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը՝ ապրիլի 16-ին կայացած շնորհանդեսի ժամանակ:

«Այդ տարիներին և այդուհետ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների նկատմամբ ԱՄՆ կառավարության ու ժողովրդի դրական վերաբերմունքը պայմանավորված էր նաև կոտորածներին ամերիկյան մամուլի խորը անդրադարձերով»,-նշեց Մարությանը:

Հատորների համահեղինակ Արա Քեթիբյանի խոսքով՝ The Washington Post-ի առանձնահատկությունը՝ որպես ԱՄՆ մայրաքաղաքում լույս տեսնող պարբերական, քաղաքական բնույթ ունենալն է:

«Այն, ինչ ԱՄՆ Կոնգրեսում խոսվել է հայերի մասին՝ թերթում արձագանք է գտել: Հատկանշական է, որ այդ տարիներին դիվանագիտական ու քաղաքական գաղտնիքներն այնքան խստորեն չէին պահպանվում, որքան՝ ներկայում: Շատ հոդվածներ կան, որոնցում տեղ են գտել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությանը Վաշինգտոնից ուղղված նամակներ»,-ասաց Արա Քեթիբյանը՝ հավելելով, որ երկհատորյակն ամբողջացնում է ամերիկյան մամուլում Հայոց ցեղասպանության անդրադարձին վերաբերող նախորդ 5 հատորները:

Հայոց ցեղասպանությանը ամերիկյան մամուլի 1890-1922 թվականների անդրադարձների վերաբերյալ, ընդհանուր առմամբ, արդեն տպագրվել է 7 հատոր: Կազմողները նախատեսում են լույս ընծայել ևս 3-ը:

Շնորհանդեսին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը և ասպիրանտ Հայկ Մկրտչյանը համառոտ ներկայացրին երկհատորյակի բովանդակությունը:

Առաջին հատորում, մասնավորապես, ներկայացված են The Washington Post-ի հրապարակումները՝ Թուրքիայում 1890-1900-ականների կոտորածների մասին:

Երկրորդ հատորում տեղ են գտել 1200 հոդված՝ 1916-1922 թվականների ընթացքում Հայոց ցեղասպանության, հայերի ու հայկական թեմաների վերաբերյալ:

Հայերեն العربية English

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել