Սպորտ

ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 4 հունահռոմեական ոճի ըմբիշ

1 րոպեի ընթերցում

ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 4 հունահռոմեական ոճի ըմբիշ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին մասնակցող հայաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշների անունները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում թիմի կազմը ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: Օլիմպիական խաղերի ուղեգրի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և գերծանր քաշային կարգի Դավիթ Օվասապյանը:

2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել ենԴրանք կմեկնարկեն2021թվականի հուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:

Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր. մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում