Մարտական ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար Կոմանդոսին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հիշատակին նվիրված հոգևոր արարողակարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերջին հրաժեշտին մասնակցում էին լեգենդար հրամանատարի մարտական ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:

Մարտական ընկերները հիշում են, որ Կոմանդոսը խիստ չէր, բայց իր հայացքով կամ մի բառով զգաստանում էին բոլորը: Լեգենդար հրամանատարը չէր ներում սուտ խոսողներին, իսկ պարտաճանաչ զինվորին աջակցում էր:

«1988 թվականից մինչ օրս Կոմանդոսի կողքին ենք եղել ու կատարել նրա հրամանները։ Կոմանդոսի անունը լսում էին, հարցը լուծվում էր։ Պատերազմի դաշտում նրա հանձնարարությունները զինվորականները սրբորեն և նվիրած էին կատարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոմանդոսի մարտական ընկեր, փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը։

ԵրկրապահմիությաննախագահՍասունՄիքայելյանը նշեց, որ Արկադի Տեր-Թադևոսյանն այն անհատականություններից է, ով մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի նորագույն պատմության մեջ, կարողացել է այդ ժամանակաշրջանում և՛ համախմբել, և՛ իր փորձը՝ որպես կադրային սպա, փոխանցել է ֆիդայական շարժման տղաներին:

«Մեծությունները պետք է գնահատվեն բոլոր իշխանությունների օրոք։ Իրենց գործը պետք է գնահատվի և փոխանցվի ապագա սերնդին, որ ապագա սերունդներն էլ պատկերացում ունենան հերոսների մասին»,- ասաց Միքայելյանը:

ԵԿՄ նախագահի խոսքով՝ Կոմանդոսը Շուշիի կորուստը ծանր է տարել, որովհետև Շուշիի օպերացիան հենց ինքն էր ղեկավարել:

«Կոմանդոսն իր ռազմական գիտելիքներով, գաղափարով կարողացավ հասնել նրան, որ Շուշին ազատագրեցինք, որն ամենաանառիկn էր թվում: Այն վայրը, որտեղ ընկել են մեր տղաները, մեզ համար սրբավայր է։ Մենք պարտավոր ենք միշտ ձգտել և վերադառնալ մեր սրբավայրերը»,- եզրափակեց Միքայելյանը:

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում: Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։

1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին: Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) մահացել է 2021 թվականի մարտի 31-ին կյանքի 82-րդ տարում: Արկադի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավթաշենի ընտանեկան գերեզմանոցում՝ ապրիլի 3-ին, ժամը 13:00-ին:

Հայերեն Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի