1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում ապրիլի 2-ին անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 12:30-ին գործարկվելու է համայնքում առկա շչակը:
«Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ: