Սպորտ

Հայ մարզիկները չորս մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի Իսպանիայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայ մարզիկները չորս մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի Իսպանիայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա (Գալիսիայի նահանգ) քաղաքում մարտի 26-28-ը անցկացված ազատ ոճի ըմբշամարտի ազգային առաջնությունում 44 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Ռազմիկ Մայիլյանը, իսկ 92 կգ քաշային կարգում՝ ավագ Ռազմիկ Մայիլյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։

Ըստ աղբյուրի՝ առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ են նվաճել նաև Բարսելոնայում գործող «Հայաստան» ըմբշամարտի ակումբի մյուս սաները։

«Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է մեր մարզիկներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ»,- ասվում է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում